Ծագմամբ հույն, ռուսաստանցի երաժիշտ, դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսորվատորիայիում համերգի հասույթը փոխանցել է Արցախի երեխաների օգնության ֆոնդին։
Համերգին musicAeterna երգչախումբը կատարել է կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի մշակմամբ միջնադարյան բանաստեղծ Գրիգոր Նարեկացու բանաստեղծությունները։ Այս մասին հայտնում է Հայերի ասամբլեան, որն էլ կազմակերպել է դրամահավաքը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):