Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական գործողությւններին վարձկան ահաբեկիչների մասնակցության նոր ապացույցներ են ի հայտ եկել։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կադրեր է հրապարակել, որտեղ երևում են իրենց «Գորշ գայլեր» անվանող թուրքամետ վարձկաններն ու սիրիացի վարձկանները։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն փաստեր էր ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ:
Մինչև այդ համացանցում է հայտնվել ենթադրաբար Ադրբեջանի կողմից կռվող արաբ վարձկաններից առաջին տեսանյութը, որն ապացուցում է տեղեկությունները, թե ադրբեջանական կողմից Մերձավոր Արևելքից եկած վարձկաններ են կռվում։ Հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը պարզել է, որ վարձկանը 23-ամյա Մուսթաֆա Կանտին էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամներից։ Նա կռվում է 14 տարեկանից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։