Գիտնականները չեն կարողացել բացատրել Covid-19-ով կրկնակի վարակի ավելի ծանր ընթացքը![]() 13 հոկտեմբերի 2020 - 19:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Նևադա նահանգի 25-ամյա բնակիչը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով, ընդ որում՝ այս անգամ հիվանդությունն ավելի սուր է ընթացել։ Այդ մասին ասվում է The Lancet գիտական հանդեսում հրապարակված հոդվածում։ Գիտնականները չեն կարողանում բացատրել այդ ֆեբնոմենը, սակայն, որպես վարկած, նշում են վիրուսի «ապաակտիվացումը», և որոշ ժամանակ անց ակտիվացումը, ինչպես նաև հակամարմինների ազդեցությունը, որոնք ոչ թե օգնել են, այլ վատթարացրել պացիենտի վիճակը, գրում է Forbes-ը։ Ամեն դեպքում կրկնակի վարակումն առավել կասկածելի է դարձնում հավաքական իմունիտետի տեսությունը։ Covid-19-ով կրկնակի վարակի դեպքեր էլի են գրանցվել՝ Հոնկոնգում, Բելգիայում, Նիդերլանդներում և Էկվադորում։ Ընդ որում, էկվադորցի պացիենտը նույնպես երկրորդ անգամ ավելի ծանր է տարել հիվանդությունը, իսկ տարեց կինը Նիդերլանդներից երկրորդ դրական թեստից հետո մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |