Արցախում՝ մարտի դաշտում տեղի ունեցողն աշխարհագրական մարտահրավեր է, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։
«Այդ առումով է, որ մենք ունենք իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել՝ մեր տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու և այս լուրջ ազգային վտանգը նվազեցնելու և բացառելու առումով», - ասել է Մնացականյանը։
Նախարարի խոսքով՝ հայկական կողմն այդ պայքարը մղում է իր ուժերով, սակայն ունի անհրաժեշտ համագործակցութան բոլոր եղանակները, որոնք «օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ»։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։