Դեկտեմբերի 9-ի առավոտյան ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Արաբկիրում պայթել է «Լեքսուս» մակնիշի մեքենա, PanARMENIAN.Net-ին հայտնեցին ոստիկանությունից։
Ըստ Shamshyan.com-ի՝ մեքենան պայթեցվել է, այն շահագործում է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը։ Պայթյունի պահին նա ավտոմեքենայում չի եղել։ Դեպքի վայրում եղել է նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Պայթյունի դիտավորության վարկածի մասին հարցին՝ Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից չպատասխանեցին։ ՔԿ-ից նշեցին, որ տեղեկություն կհրապարակվի ավելի ուշ։