Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158,296-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 348-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ դեկտեմբերի 27-ը, հանգստյան օր էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։
Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, 22-ը կորոնավիրուսից, 2-ն՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2797 դեպք կա, այլ պատճառով՝ 676։
Ապաքինվել է ևս 1267 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 140,942 է։ Փաստացի բուժվողների թիվը 13,881 է։ Մեկ օրում թեստավորվել է 2483 հոգի, ընդհանուր առմամբ 587,540 թեստ է արվել։