Խորվաթիայում դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, մոտ 2 տասնյակ վիրավոր կա, փոխանցում է Euronews-ը։
Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, շատերն անհետ կորած են համարվում: Հատկապես տուժել է երկրի կենտրոնական Պետրինյա քաղաքը, մոտ 20,000 բնակիչ ունեցող քաղաքի շենքերն ավերակների են վերածվել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կմ հարավ-արևելք: Երկրաշարժը զգացել են հարևան բոլոր երկրներում:
Եվրամիության իշխանությունները խոստացել են Խորվաթիայի ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Նախորդ օրը նույն տարածքում 5․2 բալանոց ուժգնությամբ երկրաշարժ էր եղել: