Ադամ Շիֆը հույս ունի, որ ԱՄՆ 111 Կոնգրեսը կընդունի Ցեղասպանության մասին բանաձեւը
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղորդված աշխատանքը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ` ելույթ ունենալով Ֆրենզո քաղաքի հայկական համայնքի առջեւ: Ավելի ուշ` Ամերիկայի հայ դատի հանձնախմբի 75 ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է նրանց, որ ԱՄՆ 111 Կոնգրեսում անպայման կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւը, նշելով, որ թուրքական լոբբին ամեն կերպ կհակազդի դրան: Կոնգրեսական Շիֆը նաեւ հույս է հայտնել, որ չնայած Թուրքիայի կոշտ դիմադրությանը, ԱՄՆ նախագահ բարաք Օբաման կընդունի եւ կստորագրի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Շիֆի խոսքերով, Կոնգրեսի իր բոլոր գործընկերները հիանալի գիտակցում են, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ Բարակ Օբաման նույնպես կընդունի այդ, հաղորդում է The Fresno Bee թերթը: