Գերությունից վերադարձած 44 զինծառայողից մի քանիսն այցելել են 2014-ին ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին՝ նրանց շնորհակալություն հայտնելու։
Քարվաճառում Ցականյանին սպանած երկու ադրբեջանցի դիվերսանտի հետ էին փոխանակվել 44-օրյա պատերազմի հայ 44 ռազմագերին։
«Լուրերի» փոխանցմամբ՝ Ցականյանների ընտանիքն է օգնել երիտասարդներին գերությունից վերադարձնելու հարցում։
Ադրբեջանում պահվող հայ մյուս ռազմագերիների հստակ թվի ու վերադարձի մասին դեռ որոշում չկա։ Հայկական կողմը պաշտոնական մակարդակով շարունակում է տարբեր հարթակներում բարձրրաձայնել նրանց վերադարձի մասին։