Հունվարի լույս 25-ի գիշերը Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ հարձակվողները ադրբեջանցիներ են եղել, այլ տեղեկություններով՝ թուրքեր։
«Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել»,- ավում է գրառման մեջ։
Նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը: