ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Հյուսիսային Կովկասում դիվերսիոն ահաբեկչական գործողություններ ծրագրող 19 իսլամիստ ծայրահեղականի։
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է ՌԴ-ում արգելված միջազգային ահաբեկչական «Աթ Թաքֆիր վալ Հիջրա» իսլամիստական կազմակերպության գործունեությունը, որի գաղափարախոսությունն աստվածաբանական հիմնավորում է ներկայացնում անհավատների հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև խալիֆաթի ստեղծման անհրաժեշտության մասին։
«Կարաչաևո Չերքեսիայում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի շրջանում 19 ծայրահեղական է ձերբակալվել, որոնք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ էին ծրագրում Հյուսիսային Կովկասի տարածքում»,- ասվում է ԱԴԾ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Խուզարկության ժամանակ առգրավվել է ծայրահեղական բովանդակության նյութերի ավելի քան 40 նմուշ, իսկ Կարաչաևո Չերքեսիայի անտառային տարածքում թաքստոց է հայտնաբերվել, որտեղ պահված էին գնդացիր, ԱԿՄ ինքնաձիգ, փամփուշտներ և ինքնաշեն պայթուցիկներ՝ 3 կգ ընդհանուր քաշով, ինչպես նաև այսպես կոչված մահապարտի գոտի՝ խոցող տարրերով։
Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել, 10 կազմակերպչի և ակտվ մասնակցի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։