ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը քննարկել են ԱՀ-ում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները։
Քննարկվել են նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած Արցախի կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցելու հնարավորությունները:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորություններին ու ձևերին: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՀ պետական և մասնավոր հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (այդ թվում՝ առցանց եղանակով) մասնակցության հնարարվորությունը:
Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության անդամներն Արցախում հանդիպումներ են ունեցել նաև ԱՀ գյուղմթերքի վերամշակման և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։