Թուրքիան պետք է նոր ճանապարհ գտնի դեպի ԵՄ
Թուրքիան պետք է շտապ բարեփոխի իր դատական համակարգը, վերացնի մարդու իրավունքների ոլորտում առկա բոլոր թերությունները եւ հստակ միջոցներ ձեռնարկի ԵՄ մտնելու ճանապարհին: Այդ մասին ասվում է Իմաստունների ռազմավարական հետազոտությունների թուրքական Կենտրոնի (BiLGESAM) հրապարակած զեկույցում:
«Խոսքի ազատության իրավունքի խախտման եւ դավանանքի պատճառով Թուրքիան վաղուց արդեն ԵՄ կողմից խիստ քննադատության առարկա է դարձել: Եվրամիություն մտնելու գործընթացի շրջանակներում երկրում իրագործված բարեփոխումները բավական չեն»,- նշվում է Կենտրոնի զեկույցում: Դրանում նաեւ ասվում է, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի մեջ ներմուծված ուղղումները մակերեսային էին եւ միայն նոր խնդիրներ ստեղծեցին:
«Դատական իշխանությունը պետք է փակ լինի սուբյեկտիվության համար, եւ արդարադատության ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի վճիռներ կայացնելուց, որոնք հիմնված են իրենց սեփական գաղափարախոսության վրա»,- ընդգծվում է Կենտրոնի զեկույցում, գրում է Today's Zaman թուրքական թերթը: