9 մարտի 2009 - 21:31 AMT
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Արամ I-ին պատմել է Մերձավոր Արեւելքի հանդեպ ԱՄՆ դիրքորոշման մասին
Մերձավոր Արեւելքի գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆրի Ֆելդմանը իր Լիբանան եւ Սիրիա կատարած կարճատեւ այցի ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Անթիլիասի Մայրավանքում, զրույցի ընթացքում կողմերը առանձնապես ընդգծել են տարածաշրջանում հակամարտող կողմերի միջեւ երկխոսության սկիզբը, մասնավորապես` Լիբանանում տիրող ներքին քաղաքական լարվածության կարգավորման հարցում: Ֆելդմանի խոսքով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մշտապես երկխոսություն է պահպանում Լիբանանի նոր կառավարության, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի բոլոր երկրների հետ: