Էրդողանն ու Ալիևը քննարկել են «հնարավոր պատասխան քայլերը» Բայդենի ուղերձին![]() 24 ապրիլի 2021 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրուցում անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 24-ի ուղերձում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նրանք քննարկել են հնարավոր համատեղ պատասխան քայլերը, գրում է «Իզվեստիան»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահի ուղերձի կապակցությամբ, որը, ըստ իրենց որակման, «խեղաթյուրում է պատմական ճշմարտությունը 1915թ․ իրադարձությունների մասին և ափսոսանք առաջացնում»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |