Երուսաղեմի հայկական թաղամաս է այցելել տարբեր կազմակերպություններից մոտ 200 հրեա՝ նրանք ներողություն են խնդրել վերջերս տեղի ունեցած միջադեպի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել տեղի հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Նրանք հանդիպել են օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբեղա Հակոբյանի և Արբակ աբեղա Սարուխանյանի հետ։
Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը:
Ավելի վաղ Երուսաղեմում Սուրբ Հարության տաճարի ճանապարհին հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդները հարձակվել էին հայկական Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ եկեղեցականների վրա։ Հայր Արբակը ստացել էր մարմնական վնասվածք: