Նախիջևանում մեկնարկել են համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցում են հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները:
Զորավարժություններն անցկացվում են ըստ «Նախիջևանի կայազորի զորքերի համադրման 2021 ուսումնական տարվա պլանի», գրում է Haqqin.az-ը։
Ըստ զորավարժությունների սցենարի, զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդին՝ դիվերսիոն խմբին, որը «թաքնվում էր շենքում և խուճապ առաջացնում բնակչության շրջանում»։ Կիրառվել են մերձամարտի տարրեր։
Ստուգվել են անձնակազմի գործնական կարողությունները, ինչպես նաև շենքերում մարտական գործողություններ վարելու հմտությունները։