Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն Ասկերանում, բաժանարար գծի հարևանությամբ, ապահովել են ցորենի անվտանգ բերքահավաքը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Բերքի հավաքման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և կտևեն մեկ շաբաթ։ Աշխատանքներն իրականացվում են բաժանարար գծի մոտակայաքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է»,-ասել է խաղաղապահների ներկայացուցիչ Իգոր Սերգեևը։
Նշվում է, որ ցորենի բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ուշացումով է սկսվել՝ այն բանից հետո, երբ ռուս սակրավորները մաքրել են գյուղատնտեսական հողատարածքներն ականներից և չպայթած զինամթերքից։
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմը 1960 զինծառայող է։ Առկա է 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։