Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ խաղողի բերքահավաքի ժամանակ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ խաղողի այգիները գտնվում են շփման գծի հարևանությամբ, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անվտանգության ապահովման աշխատանքները կշարունակվեն երկու շաբաթ»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը։
Խաղողի բերքահավաքը սկսվել են Խրամորթ գյուղից: Հավաքված առաջին բերքն ուղարկվել է Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի երեխաներին:
«Այսօր սկսել ենք բերքահավաքը և խաղող ենք բերել մեր երեխաների համար։ Խաղաղապահներն ապահովել են մեր անվտանգությունը։ Առաջին բերքը մենք որոշել ենք կիսել մեր մանկատան հետ»,-ասել է գինու գործարանի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը։
2021-ի գարնանը ռուս սակրավորները մաքրել էին տեղանքը չպայթած զինամթերքից՝ ապահովելով անվտանգ աշխատանքները խաղողի այգիներում, ինչպես նաև բերքահավաքը։