«Ռոստելեկոմ» ընկերությունը հանրությանն է ներկայացնում նոր և օգտագործման համար առավել մատչելի վեբ կայքը։ Ընկերության մասնագետներն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի կայքը լինի գեղեցիկ դիզայնով և հարմարավետ ինտերֆեյսով:
Նոր կայքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար: Կայքում կարելի է ծանոթանալ ընկերության հատուկ առաջարկներին, մատուցվող ծառայությունների ամբողջ կազմին, նորություններին:
Այժմ ընկերության նոր կայքի միջոցով բնակիչները կարող են շատ ավելի արագ կերպով առցանց միանալ ընկերության ծառայություններին` սեղմելով «Միանալ Հիմա» կոճակը:
Ինչպես նաև գործող բաժանորդները, առանց տանից դուրս գալու, կարող են օգտվել վճարման առավել հարմար և ճկուն տարբերակներից՝ մատուցվող ծառայությունների դիմաց վճարելով անմիջապես ընկերության կայքից:
Կայքի նորություններ բաժինը պարբերաբար թարմացվում է՝ և այցելուներին ներկայացնում ընկերության կողմից իրականացվող գործունեության, հատուկ առաջարկների, կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Առանձին հատվածում ներկայացված է ընկերության վաճառքի և սպասարկման սրահների վերաբերյալ տեղեկատվություն՝ սպասարկման քարտեզի տեսքով, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություն՝ որակի վերահսկման նպատակով:
Կայքի նոր դիզայնին ծանոթանալու և մանրամասն տեղեկատվության համար կարելի է այցելել www.rostelecom.am