8 նոյեմբերի 2021 - 11:18 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 810 նոր դեպք կա և 35 մահ

Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 321,243-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 810-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 35 դեպք է գրանցվել, 30-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6700 դեպք կա, այլ պատճառով՝ 1337։

Ապաքինվել է ևս 1916 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 282,866 է։ Փաստացի բուժվողների թիվը 30,340 է։

Ընդհանուր առմամբ, 2,183,118 թեստ է արվել, մեկ օրում` 6220: