Նոյեմբեր 7-ին կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 106 նոր դեպք է գրանցվել:
Արձանագրվել է 4 մահ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18,603 քաղաքացու հետազոտություն, որից 2728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։