Նոյեմբերի 8-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ-ն:
Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացիական, որոնցից 1-ը մահացել է, 3-ին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Նոյեմբերի 8-ին Շուշի է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը ելույթ է ունեցել զինծառայողների առջև։