26 մարտի 2009 - 21:05 AMT
Ադրբեջանի նախագահը ինքն իրեն հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Հայաստանի նախագահը, ինչպես եւ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի մյուս գործընկեր երկրների նախագահները հրավիրված չեն ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 3-ին եւ 4-ին Ստրասբուրգում, Քյոլնում եւ Բադեն-Բադենում: Այդ մասին PanARNENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ում: Ալյանսի 60-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովի աշխատանքին մասնակցելու են միայն ՆԱՏՕ-ի 26 անդամ երկրները:
«Ադրբեջանն այնպես է խճճվել սեփական ապատեղեկատվության մեջ, որ ինքն իրեն հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»,- նշել է աղբյուրը:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Իլհամ ԱԼիեւի մասնակցության մասին հաղորդագրությունը տարածել է Bakiliar.AZ-ը` վկայակոչելով «Նովոստի-Ադրբեջան»-ը: