7 փետրվարի 2022 - 11:37 AMT
Երևանի փոխքաղաքապետերի թեկնածուները հայտնի են

Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգում ընդգրկված է քաղաքապետի 3 տեղակալի ընտրության հարցը։ Թեկնածուները հայտնի են։

Փոխքաղաքապետների պաշտոններում առաջադրվել են առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը։

Ավագանու նիստը գումարվելու է փետրվարի 8-ին։

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավելի վաղ դիմումների համաձայն ազատել էր պաշտոններից քաղաքապետի տեղակալներ Սերգեյ Ներսեսյանին, Գայանե Մելքոմ Մելքոմյանին և Սերգեյ Հարությունյանին։