7 փետրվարի 2022 - 17:01 AMT
Անահիտ Հակոբյանը՝ Արցախի ԿԳՄՍ նախարար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։

Մեկ այլ հրամանագրով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գործող նախարար Լուսինե Ղարախանյանն ազատվել է պաշտոնից։ Նա նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:

Ղարախանյանը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար էր նշանակվել 2020թ. մայիսի 26-ին։