Մարտի լույս 11-ի գիշերը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի ծայրամասում թռչող օբյեկտ է կործանվել՝ բարձր պայթյուն է որոտացել, սակայն, հավանաբար, ոչ ոք չի տուժել։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում է Associated Press-ը։
Որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ դա Ուկրաինայից եկած ԱԹՍ կարող է լինել, թեև այդ տարածքը Զագրեբից հարյուրավոր կիլոմետրեր են բաժանում։ Որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ դա կարող էր փոքր ինքնաթիռ լինել։
Վթարի տեղում մեծ փոս են հայտնաբերել և երկու պարաշյուտ, ինչպես նաև ցրված մետաղյա բեկորներ, որից մեկը թևի տեսք ունի։ Ոստիկանությունը շրջափակել է տեղանքը՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։
Ականատեսներն ասել են, որ ուժգին պայթյուն են լսել, որից ցնցվել է գետինը։ Մի քանի կայանած մեքենա է վնասվել։