20 ապրիլի 2022 - 11:51 AMT
Օվերչուկն ու Գրիգորյանը ՌԴ-ում քննարկել են կոմունիկացիաների վերականգնումը

Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Անդրադարձ է կատարվել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։