4 ապրիլի 2009 - 14:35 AMT
ՖԻԴԵ Գրան-պրի 4-րդ փուլի մրցանակային ֆոնդը կազմում է 212 հազար եվրո
Ապրիլի 14-30 Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության (ԿԲՀ) մայրաքաղաք Նալչիկում կայանալիք ՖԻԴԵ Գրան-պրի 4-րդ փուլի մրցանակային ֆոնդը կազմում է 212 հազար եվրո: Իսկ մրցույթի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Այդ մասին առաջիկա առաջնությանը նվիրված մամլո ասուլիսին նշել է ՖԻԴԵ Գրան-պրի առաջնությունների սերիայի չորրորդ փուլի նախապատրաստման Կազմկոմիտեի ղեկավար, ԿԲՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԿԲՀ Կառավարության փոխնախագահ Մադինա Դիշեկովան:
«Մրցույթի նախապատրաստման աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվել է: Պատրաստ է ատրիբուտիկան, անցագրերը եւ առաջնության մասնակիցների բնակության համար տեղեր են վերցված»,- Դիշեկովային մեջբերում է ԿԲՀ նախագահի պաշտոնական կայքը:
ԿԲՀ սպորտի եւ տուրիզմի նախարար Ասլան Աֆաունովի խոսքով, առաջնության հանդիպումները մեկնաբանելու է աշխարհի շախմատի նախկին չեմպիոնյ Բորից Սպասսկին: Պրինցիպալների թվում է անվանի վրացի շախմատիստուհի, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին: Աֆաունովը նաեւ նկատել է, որ Նալչիկում առաջնության մասնակիցների միջին վարկանիշը շատ բարձր է եւ կազմում է 2725 կետ:
«Իմ կարծիքով, առաջնության մասնակիցներից յուրաքանչյուրը իրական շանսեր ունի հաղթող դառնալու, ինչը խոսում է մրցությունների շատ բարձր մակարդակի մասին»,- նշել է նախարարը: