4 ապրիլի 2009 - 17:16 AMT
Ավարտվել է «Վալենտին Բուբուկինի մեմորիալ» մանկա-պատանեկան ֆուտբոլային առաջնությունը
Սոչիում ավարտվել է միջազգային մանկա-պատանեկան ֆուտբոլային առաջնությունը` նվիրված լեգենդրա ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն Վալենտին Բուբուկինի հիշատակին: Հայաստանից միակ թիմը, որը մասնակցում էր առաջնությանը, «Միկա» ՖԱ ՄՊՖԴ էր` բաղկացած 1993թ. ծնված ֆուտբոլիստներից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել առաջնության մամլո քարտուղար Ներսես Եղիազարյանը, չնայած հաջող ելույթներին, «Միկա-93» մրցանակային տեղի չարժանացավ:

Վեց օրվա ընթացքում «Միկայի» ֆուտբոլիստները անցկացրեցին 6 հանդիպում, որոնցից երեքում հաղթանակ տարան, երկու անգամ պարտվեցին եւ մի հանդիպումն էլ ավարտեցին ոչ ոքի:

«Միկա» - «Ինտեր» (Մոսկվա) - 2:0
«Միկա» - «Վոլգար-Գազպրոմ-2» (Աստրախան) - 5:0
«Միկա» - «Կիրովեց» (Սանկտ-Պետերբուրգ) - 2:1
«Միկա» - «ՍԴՅՈՒՇՈՐ» (Նոգինսկ) - 0:0
«Միկա» - «Վիբորժանին» (Սանկտ-Պետերբուրգ) - 1:0
«Միկա» - «Կոլոմյագի» (Սանկտ-Պետերբուրգ) - 0:1

Եզրափակչի հանդիպումների ավարտից հետո հաղթանակող թիմերը անվանական ծառեր տնկեցին Վալենտին Բուբուկինի անվան Ֆուտբոլային փառքի ծառուղում, իսկ արդեն երեկոյան «Դոգամիս» կինոհամերգային սրահում կկայանա հաղթանակողների հանդիսավոր մեծարումը:

Կիրակի օրը` ապրիլի 5-ին, «Միկա» ֆուտբոլային դպրոցի սաները կվերադառնան Երեւան: