27 ապրիլի 2022 - 13:19 AMT
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում Raisina Dialogue համաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը քննարկել է ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և հնարավորությունները։

Հանդիպմանը Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, քննարկել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին:

Ապրիլի 26-ին Միրզոյանի` Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հնդկաստանը դարձել է ՀՀ կարևոր տնտեսական գործընկերը, սակայն, միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատել միասին։