10 ապրիլի 2009 - 23:35 AMT
Հայաստանի ազգային գրադարանում նշել են ազգագրագետ Վերժինե Սվազլյանի հոբելյանը
Հայաստանի ազգային գրադարանում ապրիլի 3-ին նշվել է Վերժինե Սվազլյանի 75-ամյակը: Ազգագրագետի բազմաթիվ աշխատանքները` շուրջ 500, զգալի տեղ են զբաղեցնում Հայաստանի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման ոլորտում: Շատերը Վերժինե Սվազլյանի ամենանշանակալի աշխատությունն են համարում «Ցեղասպանություն. Արեւելյան Հայաստանի հայերի բանավոր վկայությունները»: Այս գրքում զետեղված տեղեկությունները հավաքելու համար ազգագրագետին 50 տարի է պահանջվել:

Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հայ ազգագրության հիմնարար աշխատությունների հեղինակ է, վերջերս նա պարգեւատրվել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «21-րդ դարի մեծագույն նվիրյալ» պատվավոր շքանշանով, իսկ ապրիլի 3-ին նրա պարգեւներին ավելացան եւս երկուսը` Հայաստանի Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի մեդալն ու համանուն հայրենակցական ընկերության «Մուսադաղ» մեդալը: