Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը նամակներ է հղել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ զգուշացնելով Թուրքիայի հետ լուրջ բախման վտանգի մասին։
Դենդիասն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների վերջին շարքին»՝ մեջբերելով, թե, իբր, Հունաստանը կղզիներ է զավթել Էգեյան ծովում, և Էրդողանի այն սպառնալիքը, թե «Հունաստանը բարձր գին է վճարելու», գրում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիայի նախագահի այս հրապարակային հայտարարություններն ինքնին խոսուն են՝ դրանք հրահրված չեն, անընդունելի են և վիրավորական Հունաստանի և հույն ժողովրդի համար։ Դրանց բացահայտ սպառնալից բնույթն ու տոնայնությունը առավել, քան ակնհայտորեն ցրում են բոլոր կասկածները դրանց նպատակի մասին և այն պնդումները, թե դրանք արվում են բացառապես ներքին լսարանի համար՝ առաջիկա ընտրությունների կապակցությամբ»,-ասվում է Դենդիասի նամակում։
Ըստ նրա, Էրդողանի «չափազանց ագրեսիվ հռետորաբանությանը» հաջորդեցին մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հոխորտանքները։
«Այդ հռետորաբանությունը զուգորդվում է իմ երկրի ինքնիշխանության դեպքերի կտրուկ աճի հետ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի հարավ-արևելքում»,-գրել է նա։
Նա նշել է, նաև, որ Թուրքիայի վարքագիծը Հունաստանի հանդեպ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից։
Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը։