ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 25-ին Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։