8 նոյեմբերի 2022 - 14:03 AMT
Մոտ 3 մլրդ դրամ՝ գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացմանը

Գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ մոտ 2 միլիարդ 933 միլիոն դրամ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը:

Մրցույթը հայտարարվել էր 2022-ի հունիսի 1-ին:

2021-ին նույն մրցույթի շրջանակում տրամադրվել էր 1 մլրդ 354 մլն դրամ, իսկ դրանից առաջ կազմակերպված մրցույթներում ամենամեծ հատկացումը մոտ 300 մլն դրամ է կազմել:

Ցանկում ընդգրկված է 15 գիտական կազմակերպություն, ֆինանսավորվել է 28 հայտ:

Ձեռք բերված սարքավորումները տեղակայվելու են այն կազմակերպություններում, որոնք ներկայացրել են մրցութային հայտերը, սակայն, մրցույթի պայմանների համաձայն, դրանցից օգտվելու հնարավորություն կունենան նաև գիտական գործունեություն իրականացնող շահառու այլ կազմակերպություններ: