Առաջարկվում է պարտադիր ատեստավորման համակարգ ներդնել Ազգային անվտանգության ծառայությունում։ Նախագիծը ներկայացրել է ԱԱԾ-ն, այն դրվել է հանրային քննարկման։
Դա թույլ կտա հավելավճարներ սահմանել համապատասխան արդյունքներ ցույց տված ծառայողների համար։ Ատեստավորման կարգը, հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:
Նշվում է, որ, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև
Ակնկալվում է, որ պարտադիր ատեստավորումը կխթանի ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովումը։
Ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 3 տարին մեկ։
Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրամանով: