Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այդ մասին նա ինքն է հայտարարել, գրում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալությանը հղումով։
Նշվում է, որ Էրդողանն առաջադրվել է «ՌԴ և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար»։
«Ես հայտ եմ ներկայացրել։ Այլ երկրներից ևս հայտեր կլինեն»,- հավելել է Շենթոփը։
Էրդողանը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, ինչը թույլ կտա հաղթահարել ուկրաինական ճգնաժամը։ Մարտին Ստամբուլում տեղի է ունեցել ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Հունիսի 22-ին Թուրքիայի և ՄԱԿ աջակցությամբ համաձայնեցվել է ցորենի շուրջ գործարքը ՌԴ և Ուկրաինայի միջև։