3 մարտի 2023 - 18:21 AMT
ՔՊ–ական Աղազարյանն ու կարտոֆիլ վաճառողը քաշքշել են իրար․ Կա ձերբակալված

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և կարտոֆիլ վաճառող մի քաղաքացի քաշքշել են միմյանց, ինչից հետո նրանց կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու:

«Պատգամավորից հաղորդում է ստացվել միջադեպի վերաբերյալ, պատգամավորը ճանաչվել է տուժող, մեկ անձ ձերբակալվել է»,– հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանության համար։

Դեպքի ամբողջական հանգամանքները կպարզվեն քննությամբ։