ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հրավիրվել է Ազգային ժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, հայտնում է Aysor.am-ը։
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ 6-ամսյա ժամկետով։
Ավելի վաղ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով։
44-օրյա պատերազմից հետո այն ժամանակվա ԳՇ պետ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրն ասել է իշխանություններին, որ այն պետք է կանգնեցնել։ 2021-ի փետրվարի 25-ին ԳՇ-ն պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին:
Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։ Դատարանը մերժել է հայցը։