Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը, հայտնում է կոմիտեն։
ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է մայրաքաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով: