Լուկաշենկո․ ՀՀ-ն հիմնավորված պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ-ին

Լուկաշենկո․ ՀՀ-ն հիմնավորված պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ-ին

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ասել է, որ ՀԱՊԿ-ին հաճախ իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ թերությունների համար։

Նա նշել է, որ Հայաստանը հիմնավորված պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ-ին, գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Օրինակ, Ղրղզստանը վաղուց է օգնություն խնդրում Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավորված պահանջներ է ներկայացնում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները մշտապես կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Ուստի, պետք է խորասուզվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք որոնել»,-ասել է Բելառուսի նախագահը։

Ըստ Լուկաշենկոյի, հիմա բարդ ժամանակներ են կազմակերպության համար, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների մոբիլիզացիա խաղաղությունը պահպանելու համար։

«Կան խնդիրներ, կան հարցեր, դրանք լուծել է պետք, որքան էլ բարդ լինեն։ Իսկ մենք երբեմն բարդության պատճառով չենք ցանկանում դրանք լուծել»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե դրանց լուծմանը «լծվեն Արևմուտքի բարեկամ-ընկերները», ինչ-որ բան անելը շատ ավելի դժվար կլինի։

Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ առաքելության գործուղման ժամկետները կախված են Երևանից՝ «գնդակը Երևանի դաշտում է»։

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---