Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ևս միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին։
Հուլիսի 17-ին` ժամը 23:00-ին, Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն էր հրավիրել և հայտնել, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:
ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը:
«Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:
Հուլիսի 17-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին, որպես ծայրահեղ քայլ։