19 հուլիսի 2023 - 11:33 AMT
Սահմանազատման հանձնաժողովի հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկու երկրի հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնություն ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Այդ մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն»,- հայտնել են կառույցից։

Ավելին, ինչպես հայտնել են Գրիգորյանի գրասենյակից, հայտնի չէ նաև հաջորդ հանդիպման վայրն ու օրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: