16 օգոստոսի 2023 - 14:21 AMT
ՊՆ-ն պահեստազորայինի՝ դիրք լքելու, Բաքուն՝ հայ զինծառայողի գերեվարման մասին է հայտնում

Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ադրբեջանը հայտարարել է հայ զինծառայողի գերեվարման մասին ներկայացնելով դա որպես «դիվերսիոն ներթափանցման փորձ»։

Գերեվարված հայ զինծառայողը վիրավորվել է, գրում է Haqqin.az-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, օգոստոսի 16-ին 11։15-ին մոտ «ՀՀ ԶՈւ դիվերսիոն հետախուզական խումբը Քելբաջարի շրջանում փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք, խմբի անդամներից մեկը վիրավորվել ի և ձերբակալվել, իսկ մյուսները նահանջել են»։