Մի շարք քաղուժեր սեպտեմբերի 1-ին քարոզարշավ չեն անի

Մի շարք քաղուժեր սեպտեմբերի 1-ին քարոզարշավ չեն անի

PanARMENIAN.Net - ՀՀ սահմաններին իրադրությամբ և զոհերով պայմանավորված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, որ սեպտեմբերի 1–ին քարոզարշավ չեն իրականացնի։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։

«Հայ զինվորի կողքին ենք․․․»,–գրել է նա։

«Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերում ասել է, որ դաշինքը չեղարկում է նախընտրական հանդիպումները, իսկ ինքը թիմակիցների հետ ուղևորվում է Սոթք:

«Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար»,–նշել է նա:

Քարոզարշավը կասեցրել են նաև «Հանուն սոցիալական արդարության» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս նախատեսված քարոզարշավը չի իրականացնելու: Այդ մասին հայտնել է նախընտրական շտաբը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---