Իրանի ԱԳՆ խոսնակ․ Ադրբեջանը մեզ հայտնել է` ռազմական հարձակման մտադրություն չունի

Իրանի ԱԳՆ խոսնակ․ Ադրբեջանը մեզ հայտնել է` ռազմական հարձակման մտադրություն չունի

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Ադրբեջանն Իրանին ուղերձ է հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունի։

«Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք: Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: Ըստ նրանց՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»,– ասել է Քանանին, գրում է Sputnik Արմենիան Irna գործակալության վրա հղումով։

Նա ընդգծել է, որ Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության հարցում «բ»զգայուն է և ուշադիր հետևում է«/բ» այդ տարածաշրջանի զարգացումներին: Քանանին վստահեցրել է` Իրանի սահմաններն անվտանգ են, և իրենք ապահովում են սեփական սահմանների անվտանգությունը:

«Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է արտահայտվել միջազգայնորեն որոշված սահմանների ցանկացած փոփոխությանը: Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար: Մենք չենք աջակցում ցանկացած գործողություն, որը կարող է ստվերել այս սկզբունքները»,– նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։ ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն է տարածել նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---