Ալիևը Ռայիսիին գոհունակություն է հայտնել Արաքսով երթուղու համաձայնեցման հարցում, ասել` ՀՀ–ն մեծ սխալ արեց՝ հրաժարվելով «միջանցքից»

Ալիևը Ռայիսիին գոհունակություն է հայտնել Արաքսով երթուղու համաձայնեցման հարցում, ասել` ՀՀ–ն մեծ սխալ արեց՝ հրաժարվելով «միջանցքից»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանն իր գոհունակությունն է հայտնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղիների համաձայնեցման շուրջ։

Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցք» նախագծից, գրում է Interfax.az-ը։

«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան ճանապարհ ապահովել։ Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել»,–ասել է նա։

Ալիևն ասել է, որ շատ ուրախ է, որ Իրանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքի արդյունքում կողմերը պայմանավորվել են Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղու շուրջ։

«Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Աարդյունքում կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներին, մեր հարևաններին և գործընկերներին»,–ասդել է Ալիևը։

Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---