6 դեկտեմբերի 2023 - 15:48 AMT
ՊՆ․ Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար

Դեկտեմբերի 4-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ա․ Հ․-ի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Զինծառայողի բուժման ընթացքում արձանագրվել է դրական տեղաշարժ, վիճակն արդեն գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասել է Թորոսյանը։

Պաշտոնապես առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը վիրավորում ստացել։

Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։