13 դեկտեմբերի 2023 - 17:30 AMT
Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի

Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կսկսի: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծել եմ, որ Էստոնիան մեղավոր է Հայաստանի առջև, քանի որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,– ասվում է գրառման մեջ։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 25–ից ավելի երկիր, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին։