Կարեն Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,-ասվում է փաստաթղթում։
Կարեն Գրիգորյանը Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետն էր։
Թեմուր Շահնազարյանը նշանակել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»,-ասված է համապատասխան հրամանագրում:
Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։
Ավելի վաղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատվել է Արթուր Երոյանը՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Մեկ այլ հրամանագրով Արսեն Մանգասարյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից, նոր հրամանատար է նշանակվել Համլետ Լևոնյանը։
Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնում, Վիգեն Մկրտչյանը՝ ԶՈւ ԳՇ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, Արմեն Սեյրանյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ։